Մինասյան Անահիտ Պետրոսի
Տնօրեն
Մինասյան Անահիտ Պետրոսը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 2-ին՝ Լենինական քաղաքում։
1974 թվականին ընդունվել է Գյումրու Ղազարոս Աղայանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1985 թվականին, ընդունվել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Ֆիզիկա և ինֆորմատիկա» բաժինը։
1990 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականի սեպտեմբերի 1-ից՝ որպես Հողմիկի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի։
2004–2022 թվականներին զբաղեցրել է նույն դպրոցի ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրենի պաշտոնը։
2024 թվականի հունվարից հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող։
Մեր աձնակազմը
Թեղո Մելքոնյանը քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի է՝ կենսաքիմիայի մասնագիտությամբ և երկարամյա մանկավարժական ու վարչական փորձով։ Ներկայումս զբաղեցնում է ուսումնական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Աղեկյան Արմենուհի
Վարչատնտեսական մասի համակարգող
Որակավորված Մանկավարժներ
Հասարակագիտության ուսուցիչ է։ Ունի միջին մասնագիտական մանկավարժական կրթություն։ 2024 թվականին կամավոր ատեստավորումն անցել է 87% արդյունքով։
Արշակյան Աղվան
Հասարակագիտություն
Կենսաբանության և քիմիայի ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում։ Ատեստավորվել է 2023 թվականին։
Արշակյան Նորայր
Կենսաբանություն և քիմիա
Մանկավարժներ
Պատմության ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով պատմության և աշխարհագրության ուսուցչի որակավորում։ Դասավանդում է Հայաստանի և համաշխարհային պատմություն։
Արշակյան Քնարիկ
Պատմություն
Մաթեմատիկայի ուսուցիչ է։ Ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը։ Դասավանդում է մաթեմատիկա, հանրահաշիվ և երկրաչափություն։
Կյուրեղյան Արթուր
Մաթեմատիկա
Աշխարհագրության ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով աշխարհագրության և կիրառական տնտեսագիտության ուսուցչի որակավորում։
Աբգարյան Էդգար
Աշխարհագրություն
Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ է։ Դասավանդում է թվային գրագիտություն, համակարգչային գիտություն և մասնագիտական կողմնորոշում։ Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն։
Խաչատրյան Լիա
ԷԿԴՄ մասնագետ
2024 թվականից աշխատում է որպես ուսուցչի օգնական։ Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն և իրականացնում է դասղեկի ժամեր։
Կյուրեղյան Էլեոնորա
Ուսուցչի օգնական
Տարրական դասարանների դասվար է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի տարրական դասավանդման մեթոդիկայի բաժինը։ Դասավանդում է մայրենի, մաթեմատիկա, կերպարվեստ, տեխնոլոգիա և տարրական դասարանների այլ առարկաներ։
Կյուրեղյան Վալյա
Դասվար
Տարրական դասարանների դասվար է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի տարրական դասարանների մեթոդիկայի բաժինը։ Դասավանդում է մայրենի, մաթեմատիկա և տարրական դասարանների այլ առարկաներ։ Ատեստավորվել է 2023 թվականին։
Հարությունյան Փառանձեմ
Դասվար
Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ է։ Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն և դասավանդում է 1–11-րդ դասարաններում։
Պետրոսյան Շարվիկ
Ֆիզկուլտուրա
Անգլերենի ուսուցչուհի է։ Ունի բարձրագույն մանկավարժական կրթություն՝ «Թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն» մասնագիտությամբ։ Դասավանդում է 3–11-րդ դասարաններում։
Պետրոսյան Ջուլիետա
Անգլերեն
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Դասավանդում է ռուսաց լեզու՝ 2–11-րդ դասարաններում։
Սաքոյան Լիլիթ
Ռուսաց լեզու
ՆԶՊ ուսուցիչ և զինղեկ է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով նախնական զինվորական պատրաստության ուսուցչի որակավորում։ Ատեստավորվել է 2022 թվականին։
Սուքիասյան Մխիթար
Զինղեկ
Ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում։ Դասավանդում է ֆիզիկա և թվային գրագիտություն։
Մինասյան Անահիտ
Ֆիզիկա
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- armhox.mik@bk.ru
© 2026 Հողմիկի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։