Մեր Մասին

Լավագույն Կրթական Միջավայր

Փորձառու Մանկավարժական Թիմ

Ավելի քան 25 ակտիվ աշակերտ
Հողմիկի միջնակարգ դպրոց՝ ավանդույթ և նորարարություն
- 23+ որակավորված մանկավարժների մասնագիտացված կոլեկտիվ
- Կրթական ծրագրեր՝ միտված ապագա հաջողությանը և բարձրագույն կրթությանը
- 25+ երջանիկ աշակերտներ և հպարտ շրջանավարտներ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Շիրակի մարզի Հողմիկի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին՝ որպես Իլլիի յոթնամյա դպրոց։ 1960 թվականից այն դարձել է Իլլիի ութամյա դպրոց՝ Ղուկասյանի ենթակայությամբ։ 1989 թվականից դպրոցը կոչվել է Հողմիկի միջնակարգ դպրոց, իսկ 2003 թվականից վերանվանվել է «Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ։ Հիմնադրման օրվանից դպրոցն ունեցել է յոթ տնօրեն՝ Մ. Գրիգորյան, Պ. Գաբրիելյան, Մաթևոսյան, Խ. Մկրտչյան, Ռ. Խաչատրյան, Մ. Արշակյան և Ա. Աղեկյան։ Հիմնադրման ժամանակ դպրոցում սովորել է 42 աշակերտ։ Հետագա տարիներին աշակերտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով շուրջ 100-ի, իսկ 2000 թվականից մինչև 2007–2008 ուսումնական տարին դպրոցում սովորել է շուրջ 132 աշակերտ։ Ներկայումս դպրոցում սովորում է 25 աշակերտ։
Դպրոցում գործում է նաև նախակրթարան, սակայն տվյալ պահին նախակրթարանի սաների համալրում չկա։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնել
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ծանոթացեք մեր դպրոցին
Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։
Կապ հաստատեք դպրոցի հետ
Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։
Միացեք մեր համայնքին
Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- armhox.mik@bk.ru
© 2026 Հողմիկի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։